Գյումրիում 11-ամյա երեխա է ինքնասպան եղել. ՔԿ

22:04 • 29.03.19

Գյումրիում 11-ամյա տղա է ինքնասպան եղել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննիչը, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշեց նա:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի: