«Վանաձոր» ՔԿՀ-ի բուժքրոջ մոտ հայտնաբերվել են դատապարտյալի համար նախատեսված բջջային հեռախոս և մարտկոց

18:56 • 29.03.19

Մարտի 29-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հսկիչ-անցագրային կետում անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի պայմանագրային աշխատող, բուժքույր Մ. Ն.-ին, որի վերարկուի ձախ ծոցագրպանից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ մարտկոց:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից: Վերջինս հայտարարել է, որ հայտնաբերվածները հիմնարկ է բերել դատապարտյալ Գ. Վ.-ին փոխանցելու նպատակով:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: