Լոռիում Opel-ը բախվել է բենզալցակայանի պատին. կան վիրավորներ. shamshyan.com

22:32 • 29.03.19

Մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:05-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտ, Սպիտակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Վահե Աղումյանը իր վարած Opel մակնիշի 35 ZQ 063 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բենզալցակայանի պատին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, 21-ամյա Վանիկ Աղումյանը և 17-ամյա Դավիթ Աղումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: