Գերմանիան կես տարով երկարաձգել է Սաուդյան Արաբիայի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն

23:24 • 29.03.19

Գերմանիան նախկինի պես զենք չի մատակարարի Սաուդյան Արաբիային: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգի հաղորդագրության մեջ:

«Էմբարգոն կերկարաձգվի վեց ամսով՝ մինչև սեպտեմբերի 30-ը: Այս ժամանակահատվածում մատակարարման ոչ մի նոր հայտ չի հաստատվի»,- ասվում է փաստաթղթում:

Գերմանիայի կառավարությունը Սաուդյան թագավորության նկատմամբ զենքի էմբարգո է սահմանել անցյալ տարվա հոկտեմբերին՝ պայմանավորված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությամբ:

Հիշեցնենք, որ ամերիկյան Washington Post-ի թղթակից Խաշոգջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում հոկտեմբերի 2-ին: Լրագրողի մարմինն այդպես էլ չի գտնվել: