Ամփոփվել են զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները

19:50 • 29.03.19

Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մատնանշելով հավաքի առավել ակտիվ մասնակիցներին`ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, արդյունքները գոհացուցիչ են, և հնգօրյա օպերատիվ հավաքի օրակարգով նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջությամբ ու հավուր պատշաճի՝ ծառայելով իրենց նպատակին: