«Փաստ». Ինչո՞ւ էր հենց Ալեն Սիմոնյանը բանակցում ԱԺ մաքրուհիների հետ. նրա ընկերոջ ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու մրցույթը
«ԱԺ հավաքարարների թեման նոր զարգացումներ է ստանում: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ նրանցից շատերն աշխատանքից ազատվելու դիմում են գրում արդեն:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս «բունտի» առեղծվածը նաև ուշագրավ այլ շերտեր ունի. ըստ լուրերի՝ այս քրենինգային բիզնեսով հետաքրքրված է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, և հենց Սիմոնյանի ընկերոջ ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու մրցույթը:
Ավելին՝ մեր աղբյուրների հավաստմամբ, Սիմոնյանն անձամբ զանգահարել է նաև մի քանի խոշոր բուհերի ռեկտորների, որպեսզի այդ ընկերությունը շահի տվյալ բուհերի մաքրման աշխատանքների կազմակերպման մրցույթները:
Դրա համար ռեկտորները նախ պետք է տարբեր պատճառաբանություններով չեղյալ հայտարարեն գործող պայմանագրերը և նոր մրցույթ հայտարարեն: Փաստորեն նաև այս հանգամանքով էր պայմանավորված, որ հավաքարարների հետ հենց Սիմոնյանն էր ոգևորված բանակցում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:










