Ավստրալիայում ձկնորսը շնաձկան հսկայական գլուխ է որսացել

23:10 • 29.03.19

Ավստրալիայի ափերի մոտ ձկնորսը հսկայական շնաձկան պոկված գլուխ է որսացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ համապատասխան լուսանկարը հրապարակվել է սոցցանցում:

Արտասովոր որսը տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելս նահանգի Բերմագի քաղաքից ոչ հեռու: Ինչպես նշում է ձկնորսը, ձկնորսական ցանցում հայտնվել են մակո-շնաձկան մնացորդները:  

«Ցավոք սրտի, մենք չենք տեսել, թե ով է կերել այն, սակայն այն, անկասկած, տպավորիչ չափսերի է եղել: Շնաձկան գլուխը կշռել է մոտ 100 կգ», - ասվում է լուսանկարին կից գրառման մեջ:

Մակո շնաձկները բնակվում են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերում: Շնաձկան առավելագույն երկարությունը կազմում է 4,5 մետր: