«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետի զգուշացումից հետո «Սանիթեքում» խուճապ է սկսվել. ընկերության ղեկավար կազմը ժողով է հրավիրել

07:28 • 29.03.19

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «Սանիթեք» ընկերությանն ուղղված հրապարակային նա­խազգուշացումից հետո աղբահանությամբ զբաղվող կազմակերպության ներսում լուրջ խուճապ է սկս­վել:

Քաղաքապետի հայտարարությունից հետո ընկերության ղեկավար կազմը ժողով է հրավիրել: Աշխատող­ների պատմելով՝ ընկերության ղեկավարը իրենց հորդորել է «դուխները չգցել», քանի որ շուտով աղբի մեքե­նաներ և աղբամաններ են բերվելու Հայաստան, և ամեն բան լավ է լինելու: Բայց ընկերության աշխատա­կիցները վստահ են, որ ղեկավարության խոստումները ձևական են, քանի որ նրանք մեկ տարուց ավելի է, ինչ հնչեցնում են նման հայտարարություններ:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության աշ­խատակիցները պատմել են, որ իրենց հետ տարիուկես է՝ աշխատանքային պայմանագիր չի կնքվում:

Երևա­նի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա­րատ Խաչիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե այսօր ինքը հանդիպում է ունենալու «Սա­նիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ՝ քննարկելու խնդիրները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: