«Տաշիր» հիմնադրամն աջակցում է «Արցախի ձայներ» երաժշտական նախագծին
«Տաշիր» հիմնադրամի աջակցությամբ՝ «Արցախի ձայներ» երաժշտական նախագիծը հոլովակներ է նկարահանել՝ ներգրավելով նաև արտասահմանցի կատարողների:
«Արցախի ձայներ»-ը «Նոր ալիք» «Եվրատեսիլ» երգի մրցույթներին մասնակցելու, ինչպես նաև եվրոպական բեմերում երգելու հնարավորություն ունեցան ոչ միայն իրենց տաղանդի, այլև «Տաշիր» հիմնադրամի աջակցության շնորհիվ:
Նախագծի ղեկավարի խոսքով՝ այդ երեխաները վաղը իրենք են արցախցի փոքրիկների համար միջազգային բեմեր դուրս գալու ճանապարհ հարթելու:
Նարինե Աղաբալյանը, որը «Տաշիր» հիմնադրամի հետ գործակցությունը սկսել է մշակույթի նախարար եղած ժամանակ, հիմնադրամի նախաձեռնությունները կարևորեց նաև դրսում Արցախը ներկայացնելու տեսակետից:
«Տաշիրի» աջակցությունը Արցախում ոչ միայն «Արցախի ձայներն» են ստանում Տաշիրի աջակցությունը: Ստեփանակերտում արդեն սկսվել է մարզամշակութային կենտրոնի շինարարությունը:










