ԿՀՎ-ն ռուսախոսներին ծառայության կանչող գովազդի տեքստում սխալ է թույլ տվել. լրատվամիջոցներ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գովազդային պաստառ է տեղադրել Վաշինգտոնի մետրոպոլիտենի կայարաններից մեկում:
Գովազդային պաստառի տեքստում երկու՝ ռուսերեն և անգլերեն մասերից բաղկացած նախադասություն է եղել, որում ստորոգյալը սխալ թվով է համաձայնեցված եղել ռուսերեն հատվածի ենթակայի հետ:
«Օտար լեզուների ձեր իմացությունը (ռուսերեն – Tert.am) կենսական նշանակություն ունեն մեր ազգային անվտանգության համար (անգլերեն – Tert.am)»,- ասված է գովազդի տեքստում:
Սխալին ուշադրություն է դարձրել Reuters գործակալության թղթակից Դեյվիդ Բրունսթրոմը՝ համապատասխան լուսանկարը տեղադրելով թվիթերյան իր էջում:










