Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

19:56 • 30.03.19

Շաբաթ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել հունական Գալաքսիդի կղզու մոտակայքում: ТАСС գործակալության հաղորդմամբ՝ տվյալները հայտնում է Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցման կենտրոնը գտնվել է ծովում՝ կղզուց 8 կմ դեպի հարավ-արևմուտք և մայրաքաղաք Աթենքից 129 կմ հեռավորությամբ: Մասնագետների գնահատմամբ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: Երկրաշարժը հատկապես զգացվել է երկրի մայրցամաքային հատվածում և Պելոպոնես թերակղզում:

Նշվում է, որ նույնիսկ Աթենքում ստորգետնյա ցնցումներից հետո տներում շարժվել են առաստաղից կախված ջահերը: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: