ԱԻ նախարարն ընդունել է քաղաքացիների, լսել նրանց դիմում–բողոքները

10:07 • 30.03.19

Մարտի 29-ին քաղաքացիների հերթական ընդունելության ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասն ծանոթացել է նրանց կողմից բարձրացվող խնդիրներին և խոստացել ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորությունների շրջանակում առավելագույնս օգտակար լինել մարդկանց:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, նախարարն ամեն ամսվա վերջին ուրբաթ օրն ընդունում է քաղաքացիներին, լսում նրանց առաջարկությունները, դիմում-բողոքները, անմիջական և բաց շփման ընթացքում տեղեկանում մարդկանց խնդիրներին:

Ընդունելությանը մասնակցում են քաղաքացիներ ՀՀ բոլոր մարզերից: