Սարատովում փլուզվել է բնակելի շենքի տանիքը (տեսանյութ)

19:28 • 30.03.19

Ռուսաստանի Սարատով քաղաքում մարտի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել. մասնակիորեն փլուզվել է բնակելի շենքերից մեկի տանիքի աղյուսե հատվածի մի մասը:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հ0ղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Սարատովի մարզային վարչությանը, կատարվածի հետևանքով տուժողներ չկան, իսկ բնակիչներին տարհանել են անվտանգության նկատառումներից ելնելով:

Գերատեսչությունից նշել են, որ բնակիչների ժամանակավոր տեղաբաշխման հարցերով զբաղվում է շրջանային ղեկավարությունը:

Քննիչները մասնագետների հետ միասին ուսումնասիրել են դեպքի վայրը և 1957-ին կառուցված շենքը, որը որոշել են ամրացնել: Նշվում է, որ վնասվել է բնակելի շենքի վերջին հարկը: