Թուրքիան ավիահարվածներ է հասցրել է քրդերի դիրքերին Իրաքում

22:28 • 30.03.19

Թուրքական ավիացիան զանգվածային ավիահարվածներ է հասցրել Իրաքի տարածքումՔրդական բանվորական կուսակցության դիրքերի ուղղությամբ, որն Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ռազմարշավ է իրականացվել Քանդիլ լեռան շրջանում, որի ընթացքում ոչնչացվել են Քրդական բանվորական կուսակցության բոլոր կառույցները, որոնցում կարող էին գտնվել շարժման առաջնորդները:

Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 18-ին Թուրքիան և Իրանն առաջին անգամ համատեղ հակաահաբեկչական արշավ են իրականացրել Քրդական բանվորական կուսակցության անդամների դեմ:

Թուրքիայի և քրդերի միջև հակամարտության սրման ֆոնին 2015-ից ի վեր շուրջ 500 խաղաղ բնակիչ է զոհվել, ինչպես նաև Թուրքիայի անվտանգության ուժերի 800 աշխատակից, որն էլ իր հերթին սպանել կամ կալանավորել է կուսակցության 10 000 ներկայացուցչի: