Ավելի քան 12 մլն գրիվնա, բնակարաններ, թանկարժեք մետաղներ. Արսեն Ավակովը ներկայացրել է 2018թ. հայտարարագիրը
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ներկայացրել է ունեցվածքի տարեկան հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պաշտոնյան անցած 2018թ. ավելի քան 12 մլն գրիվնա է ստացել:
Ինչպես նշում է korrespondent.net կայքը, Ավակովը նաև հայտարարագրել է երեք բնակարան, արվեստի գործերի հավաքածու, 200 000 գրիվնայի թանկարժեղ մետաղներ:
Ազգությամբ հայ քաղաքական գործիչը «Բատկիվշչինա» կուսակցության անդամ է: Նա ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2014թ. ի վեր:










