Չինաստանում պտտահողմի հետևանքով 2 երեխա է զոհվել. ավելի քան 15-ը վնասվածքներ են ստացել
Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում մոլեգնող պտտահողմի հետևանքով 18 երեխա է տուժել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին, միջադեպը տեղի է ունեցել Յույչեն քաղաքի շրջանում կիրակի ցերեկը:
Նշվում է, որ մրրիկն անսպասելի է առաջացել տարածաշրջանում: Խաղահրապարակներից մեկում առաջացած ուժեղ քամին օդ է բարձրացրել բատուտը, որի վրա երեխաներ էին խաղում: Եղանակային անոմալ պայմանների հետևանքով 18 երեխա տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Բժիշկներն ամեն ինչ անում են տուժածներին անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար: Երեխաներից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել:










