Իսրայելի բանակի բացած կրակի հետևանքով Գազայի հատվածում 4 պաղեստինցի է զոհվել (տեսանյութ)
Իսրայելի զինուժը կրակ է բացել Գազայի հատվածի սահմանին հավաքված պաղեստինցի ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 3 դեռահաս:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, ընդհանուր առմամբ իսրայելական զինուժն արձակել է ավելի քան 40 կրակոց:
Հայտնի է, որ Գազայի հատվածի սահմանին հավաքվել էր մոտ 40 000 պաղեստինցի ցուցարար, որոնք քարեր, իսկ որոշ դեպքերում էլ պայթուցիկ սարքեր են նետել ցանկապատի ուղղությամբ:
ՄԱԿ-ը դիմել է Իսրայելին և Գազայի հատվածն իր վերահսկողության տակ պահող ՀԱՄԱՍ շարժմանը՝ կոչ անելով խուսափել իրավիճակի լարումից:
Tass.ru-ն հավելում է, որ ավելի ուշ իսրայելական տանկերը կրակ են բացել ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դիրքերի ուղղությամբ, ինչն արել են Գազայի հատվածից հինգ հրթիռի արձակմանն ի պատասխան:










