Հնդկաստանում կրկին օդուժին պատկանող ՄիԳ-27 ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքի մոտակայքում կործանվել է ծրագրված թռիչք իրականացնող ՄիԳ-27 ինքնաթիռը, որը պատկանում էր երկրի ռազմաօդային ուժերին:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով հնդկական աղբյուրին, օդաչուին հաջողվել է ինքնանետում իրականացնել: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ ավերածություններ օդանավի ընկնելու վայրում չեն նկատվել:
ՄիԳ-27 օդանավի մասնակցությամբ նախորդ վթարը տեղի էր ունեցել 2018-ի սեպտեմբերի 4-ին` նույն քաղաքում: Այն ժամանակ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց զինուժում մի շարք ՄիԳ-27 տեսակի կործանիչներ կան, որոնք նախատեսում են դուրս գրել 2019-ին:










