Զույգաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել մոտ 255 ավտոմեքենա

23:13 • 31.03.19

Մարտի 31-ին, ժամը 12:41-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Զույգաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 12:38-ից մինչև 18:05-ը փրկարարները, «Աշոցքի ՃՇՇ»-ն ու Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել մոտ 255 ավտոմեքենա (485 ուղևոր):