Կանադայում քաղցած կատվառյուծները հարձակվել են 7-ամյա երեխայի վրա
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում տեղի է ունեցել արտակարգ պատահար. երկու քաղցած կատվառյուծ հարձակվել է 7-ամյա երեխայի վրա, ինչի հետևանքով նա լուրջ վնասվածքներ է ստացել:
Ինչպես հայտնում է ctvnews.ca կայքը, տղան վնասվածքներ է ստացել գլխի, պարանոցի, ձեռքերի հատվածներում: Արդյունքում տուժածին ուղղաթիռով շտապ տեղափոխել են Վանկուվերի հիվանդանոցներից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպի ժամանակ տղան եղել է անչափահաս աղջկա հսկողության տակ: Վերջինիս պատմելով՝ կատվառյուծները փորձել են հոշոտել տղային:
Հայտնի է, որ երեխայի վրա հարձակված գիշատիչներն ավելի ուշ հայտնաբերվել են: Իրավապահները կրակել և սպանել են կենդանիներին: Նրանք պատմել են, որ կատվառյուծները հյուծված և քաղցած տեսք են ունեցել:










