Արամ Ա. Կաթողիկոսն այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին

14:47 • 01.04.19

Այսօր՝ ապրիլի 1-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսն այցելել է Սիրիայում ծառայություն իրականացնող Հայաստանի մարդասիրական խմբին, որի կազմում ականազերծողներ են, բժիշկներ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող հայ մասնագետներ:

Հիշեցնենք, որ Արամ Ա կաթողիկոսը Հալեպ էր մեկնել՝ մասնակցելու Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու վերաօծման արարողությանը: