Կարակասում քաղաքացիական հագուստով անձինք կրակ են բացել ցուցարարների վրա. El Nacional (լուսանկարներ, տեսանյութ)

14:47 • 01.04.19

Կարակասի Լիբերտադոր թաղամասում քաղաքացիական հագուստով մի խումբ զինված անձինք կրակ են բացել ցուցարարների վրա, տեղեկացնում է El Nacional-ը: Կրակել սկսել են իշխանամետ խմբավորումների անդամները:

Տուժել են առնվազն երկու հոգի, որոնց հրազենային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Կարակասում և Վենեսուելայի այլ քաղաքներում ընթանում են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ զանգվածային հոսանքազրկման և ջրամատակարարման ընդհատումների: Վենեսուելայում «բլեքաութ» տեղի է ունենում մեկ ամսվա մեջ արդեն երրորդ անգամ: Առանց հոսանքի են մնացել վենեսուելական Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանը, հիվանդանոցներ, հոսանքազրկվել են նաև մետրոյի գծերը: