Նոր Հարկային օրենսգրքում գերփոքր ընկերությունների համար խրախուսական մեխանիզմ չենք տեսնում. Հ. Ավագյանը ներկայացրեց ՓՄՁ-ին վերաբերող 8 խնդիր և 2 խնդրահարույց հարց
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՓՄՁ աշխատանքային խմբի անդրանիկ նիստին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ, ՓՄՁ ասոցիացիայի հիմնադիր-խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը ներկայացրեց ՓՄՁ շահերին վերաբերող 8 խնդիր, որոնք տեղ չեն գտել Հարկային օրենսգրքի նոր փաթեթում, նա նաև կոնկրետ երկու հարց ներկայացրեց, որոնք, ըստ նրա, խնդրահարույց են:
Խնդիրներից առաջինը վերաբերում էր այն տնտեսվարողներին, որոնք ծավալում են այնպիսի գործունեություն, որ ունեն և´ հանրային սննդի արտադրանքից վաճառք, և´ այլ գործունեություն: Նա օրինակ բերեց տնտեսվարողի, որ միևնույն ժամանակ և´ հյուրատնային գործունություն է ծավալում, և´ ունի հանրային սննդի արտադրանքի կոմպոնենտ, և´ հուշանվերներ է համատեղ վաճառում: «Բոլոր այս դեպքերում, երբ արտադրությունը չի համարվում հանրային սննդի արտադրանք, իսկ եկամուտը դրանից ստացված, ապա հարկվում է շրջանառությունից 20%-ով ավելի, ծանր ու կոպիտ դրույքաչափով, որը նախկինում է ընդունվել և շարունակում է մնալ խնդրահարույց հյուրատների ոլորտում գործունեություն ծավալով տնտեսվարողների համար, որոնք ստիպված գնացել են նրան, որ արհեստականորեն տրոհել են ընկերությունները՝ առանձնացնելով այդ երկու բիզնեսը, որոնք նույնն է»,-ասաց նա: ՓՄՁ ներկայացուցիչն ասաց, որ առաջարկում է, որ հանեն օրենսգրքից նշված կարգավորումը և թույլ տան հաստատագրված վճարով հարկվել, իսկ հանրային սննդի մասով շրջանառության հարկով:
Երկրորդ խնդրի մասին խոսելով՝ Հակոբ Ավագյանը նկատեց, որ Հարկային օրենսգրքի առաջ խնդիր է դրվել հարկման վճարների կրճատում, այդ թվում՝ արտոնագրային վճարի վերացում: «Ունենք ՓՄՁ-ների խումբ, որոնք զբաղվում են թանկարժեք իրերի գործունեությամբ և վաճառքով, ոսկու շուկայի տնտեսվարողների մասին է խոսքը»,-ասաց նա և նշեց, որ արագ հայտնվում են ԱԱՀ-ի դաշտում: Առաջարկում են տվյալ ոլորտում աշխատողներին թույլ տան աշխատել շրջանառության հարկի ռեժիմում՝ վճարելով 1,5-ից 2 տոկոս շրջանառության հարկ, առանց շեմի սահմանափակման, և կարգավորեն ոլորտը:
Մյուսը վերաբերում է հարկման հատուկ համակարգում գործող բիզնեսներին, երբ ապրանք են մատակարարում խոշոր առևտրայի ցանցերին, և խնդիր են ունենում ավելացված արժեքի հարկի հարցում առևտրային ցանցի և մատակարարների համար: «Ընդգծված է խնդիրը գյուղատնտեսական ապրանք արտադրողների հարցում»,-ասաց նա և նշեց, որ առաջարկներից մեկն է առևտրային ցանցերին թույլ տալ աշխատել առանց շեմի սահմանափակման, շրջանառության հարկի ռեժիմում:
Մյուսը վերաբերում էր շահաբաժինների հարկմանը. Հակոբ Ավագյանի խոսքով՝ անցած տարվա արդյունքներով պետք է վճարեն 5% դիվիդենտի հարկ: «Սա խնդրահարույց է դառնալու միկրոձեռնարկատիրությունների համար: Վատ վիճակագրություն ունենք երկրում, որ ակտիվ տնտեսվարողների կեսից ավելին բիզնեսը վարում է անհատ-ձեռնարկատեր ինստիտուտի միջոցով: Եվ սա առիթ է, որ խորհրդատուների մոտ սկսնակները գնան և հարցնեն, թե ի՞նչ գրանցեն՝ ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ, ասում են, որ երբ դու ՍՊԸ գրանցես, ևս 5% եկամտային հարկ ես վճարելու, անկախ նրանից՝ շրջանառության հարկ ես տալիս, գնա ԱՁ գրանցի, և դրա համար շատանում են անհատ ձեռնարկատերը»,-ասաց նա և նշեց, որ առաջարկում են, որ շահաբաժնից հարկ չվճարեն կամ էլ հատուկ համակարգերի բիզնեսի համար սահմանեն շահաբաժնի չհարկվող շեմ:
Մյուս խնդիրը, ըստ Հակոբ Ավագյանի, այն է, որ գյուղդաշինքի գործընկերների բարձրացված հարցն է, որ կոոպերատիվները իրավունք չունեն հարկման հատուկ համակարգերից օգտվել:
Մյուս խնդիրն այն էր, որ ՀԴՄ-ները ծախս չեն համարվում հարկային իմաստով, բայց հաշվապահական ծախս է: «Չնայած նրան, որ մենք, այո, ընդունում ենք, որ մեր երկրում ՀԴՄ պետք է պարտադիր լինի, բայց հակառակը, չենք էլ խրախուսում, որ լինի ծախս»,-ասաց նա և նշեց, որ չի տեսել մի երկիր, որ ծախս չի համարվում:
Հաջորդ այցը ՏՏ ոլորտի գործընկերների հարցն է, որ ոչ ռեզիդենտների շահութահարկին էր վերաբերում, որ շատ դեպքերում տեխնիկապես հնարավոր չի լինում պահանջել փաստաթուղթ ոչ ռեզիդենտ գործընկերոջից:
Ինչ վերաբերում է երկու հիմնական խնդիրներին, ապա նշեց, որ առաջինը վերաբերում է սկսնակ ընկերություններին, որոնց համար կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, հատուկ հարկման ռեժիմ: «Բայց այսօր ընտանեկան ձեռնարկատիրությունը հարցում կոնկրետ ոլորտներ կան, որ դուրս են եկել»,-ասաց նա և բացատարեց, որ սահմանափակում է դրվում, որ այսօրվա գործող ընտանեկան ձեռնարկատիրական ռեժիմից կարող են օգտվել մարկետինգային, խորհրդատվական ընկերություններ, իսկ այլ ոլորտում միկրոյում գործողություն ծավալողի դեպքում դա հանվում է, և ինչպես, օրինակ, սկսնակ դիզայներական և այլ համանման ծառայությունները չեն կարող օգտվել ազատ հարկման ռեժիմից:
Հաջորդը եկամտահարկի մասին էր, որը վերաբերում էր գերփոքր ընկերություններին: Նա ասաց, որ ծանր բեռ է գերփոքր տնտեսվարողների համար սահմանված 23%-ը, երբ ունեն մոտ 150 000 ստացող վարձու աշխատողներ: «Խրախուսական մեխանիզմ չենք տեսնում, որ ստվերից դուրս գան ու գրանցվել, դեռ գումարվում է կուտակայինը և դրոշմանիշային վճարը»,-ասաց նա:










