Զույգաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել մոտ 255 ավտոմեքենա, 485 ուղևոր
Մարտի 31-ին, ժամը 12:41-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Զույգաղբյուր-Կարմրավան ճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 12:38-ից մինչև 18:05-ը փրկարարները, «Աշոցքի ՃՇՇ»-ն ու Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել մոտ 255 ավտոմեքենա (485 ուղևոր):










