Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա 3-5 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

10:18 • 01.04.19

Հանրապետության տարածքում` մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։