Նախագահն ստորագրել է «ԱԺ կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների փոփոխությունների փաթեթը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 1-ին ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ օրենքների այս փաթեթը քննարկվել և ընդունվել էր մարտի 29-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում:










