Պուտինը հետմահու պարգևատրել է Վլադիմիր Բեգիյանին Սոչիում ինքնաթիռի ուղևորներին փրկելու համար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Սոչի քաղաքի միջազգային օդանավականայի հայազգի աշխատակից, Վլադիմիր Բեգիյանը ուղևորներին փրկելու համար հետմահու պարգևատրվել է «Մեռնողների փրկության համար» շքանշանով, գրում է yuga.ru-ն:
2018թ.-ի սեպտեմբերի 1-ի գիշերը Utair ավիաընկերությանը պատկանող՝ Մոսկվայից Սոչի ժամանած ինքնաթիռը դուրս էր եկել թռիչքուղուց և այրվել:
Վլադիմիր Բեգիյանն առաջինն էր ուղևորներին օգնության հասել, սակայն մահացել էր օպերատիվ գործողությունների իրականացման ժամանակ՝ սրտի կաթվածից: Նա օդանավակայանում աշխատում էր 1985 թվականից:
Ինքնաթիռի վթարի հետևանքով 18 մարդ էր տուժել, այդ թվում՝ երեխաներ:










