ԵԱՀԿ-ն ճանաչել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլը

22:01 • 01.04.19

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլլկա Կաներվան հայտարարել է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվել են համաշխաարհային չափանիշներին համապատասխան, հաղորդում է gazeta.ru-ն:

«Ընտրություններն ազատ են եղել»,- ասել է Կաներվան՝ ընդգծելով, որ նախագահական մրցապայքարի առաջին փուլը համապատասխանել է նաև ԵԱՀԿ չափանիշներին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել էին մարտի 31-ին: Ընտրությունների առաջին փուլի 90 տոկոս քվեների մշակման արդյունքում առաջատարը «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին է՝ 30,26 տոկոսով: Երկրորդ տեղը զբաղեցնում է երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 15,99 տոկոս, իսկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն երրորդն է՝ 13,36 տոկոս: