Պերուում 20 հոգի այրվել է մարդատար ավտոբուսում (տեսանյութ)
Պերուում երկհարկանի ավտոբուսի այրման պատճառով նվազագույնը 20 հոգի մահացել է, տեղեկացնում է life.ru-ն՝ El Comercio-ին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական Լիմայի շրջանում: Ավտոբուսն այրվել է անմիջապես ավտոկայանում:
Քանի որ բռնկումը սկսվել է ավտոբուսի հետնամասից, մարդիկ չեն կարողացել իջնել երկրորդ հարկից: Յոթ հոգու հաջողվել է փրկվել, նրանք հոսպիտալացվել են:
#Perú #URGENTE Incendio de ómnibus interprovincial deja al menos 20 muertos y 7 heridos.
— JAIME HERRERA (@JaimeHerreraCaj) April 1, 2019
Vehículo informal partía de #LIMA a #Chiclayo pic.twitter.com/c2AZaLiXzs










