Մեծ Մանթաշ գյուղում դանակահարության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Մարտի 28-ին` ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի առաջադրային մակերեսի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսությամբ և սուր անեմիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 58-ամյա մի քաղաքացի:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12.30-ի սահմաններում, Մեծ Մանթաշ գյուղում վերջինս ավտոմեքենայում վիճաբանել է Վանաձոր քաղաքի բնակիչներ ոմն Լեռնիկի և Իշխանի հետ, որի ընթացքում Իշխանը դանակով հարվածել հիշյալ քաղաքացուն՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 30-ին, ժամը 14.15-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Իշխան Մ.-ն (նախկինում 7 անգամ դատապարտված) և հայտնել, որ մարտի 28-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Մեծ Մանթաշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և քաղաքացուն նշված վնասվածքները պատճառել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:










