ԱՄՆ-ի դպրոցներից մեկում դեռահասը կրակ է բացել

23:22 • 01.04.19

ԱՄՆ Արիզոնա նահանգի դպրոցներից մեկում դեռահասը կրակ է բացել՝ վիրավորելով իր հասակակիցներից մեկին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ տեղի կրթության հարցերով բաժնի հայտարարությանը հղումով:

Դեպքը տեղի է ունեցել Փրեսքոթ քաղաքում: Դեռահասը գաղտնի կերպով ուսումնական հաստատություն ատրճանակ է բերել: Հասակակցին վիրավորելուց հետո օրինապահ մարմինները ձերբակալել են նրան, իսկ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել:

Նախնական վարկածի համաձայն՝ հարձակումը ծրագրված է եղել: