«Գեղեցիկ հայ տղա է». Կանդելակին՝ «Գահերի խաղը» սերիալի գլխավոր հերոսի մասին (տեսանյութ)
Ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, հայկական և վրացական արմատներով հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին կարծիք է հայտնել «Գահերի խաղը» ամերիկյան հայտնի հեռուստասերիալի մասին:
«Ամեդիատեկա» ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Ակիմովի հետ զրույցում, որի տեսագրությունը հաղորդավարուհին հրապարակել է իր ինստագրամյան էջում, Կանդելակին, մասնավորապես, խոսել է տվյալ սերիալի տղամարդկանց մասին:
«Մյուս երկրպագուներից ավելի ուշ եմ սկսել դիտել սերիալը: Գիտեք, ես այնքան էլ չեմ սիրում սևահեր տղամարդկանց կամ պարզապես տղամարդկանց՝ որպես սևահեր, ուստի իմ հասկացությունում նա (գլխավոր դերասան Ջոն Սնոուն) գեղեցիկ հայ տղա է»,- ասել է Կանդելակին՝ ժպիտ առաջացնելով Ակիմովի դեմքին:
Հաղորդավարուհին խոստովանել է, որ «Գահերի խաղը» սերիալի կերպարներից մեկին՝ Կհալ Դրոգոյին (Ջեյսոն Մոմոա), «կնանման տղամարդ» է համարում:
«Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ` 8-րդ եթերաշրջանը մեկնարկելու է ապրիլի 14-ին:










