Նորվեգացի զբոսաշրջիկը մահացել է շան ձագի կծելու հետևանքով

03:17 • 11.05.19

Ֆիլիպիններում հանգիստն անցկացնող նորվեգացի զբոսաշրջիկ Բիրգիտա Կալեստադը հայրենիք վերադառնալուց հետո երկու ամիս անց մահացել է: Ինչպես հայտնում է The Mirror-ը, մահը վրա է հասել շան ձագի կծելու հետևանքով:

24-ամյա աղջիկը Ֆիլիպիններում խղճացել է անօթևան շանն ու որոշել է պահել նրան: Շունը կծել է նրա ձեռքը, սակայն նորվեգուհին ուշադրություն չի դարձրել թեթև քերծվածքին և ինքնուրույն է մշակել վերքն ու բժիշկների օգնությանը չի դիմել:

Ինչպես հայտնում է աղբյուրը, հայրենիք վերադառնալուց երկու ամիս անց նա իրեն վատ է զգացել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Բժիշկները հաստատել են, որ մահը վրա է հասել շան կատաղության կծածի հետևանքով: