Սիրիայում ականի պայթյունի հետևանքով 1 երեխա է մահացել, երկուսը վիրավորվել են

01:06 • 11.05.19

Սիրիայի Բաբիլ շրջանի Ալ-Բախդալիա գյուղում ահաբեկիչների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով մեկ երեխա է մահացել, երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին:

«Ականի պայթյունի հետևանքով մահացել է 11-ամյա երեխա, երկուսը` 10 և 11 տարեկան, ստացել են ծանր վնասվածքներ և տեղափոխվել են Դամասկոսի հիվանդանոց»,- հայտնում է աղբյուրը:

Սիրիայում նման միջադեպերը քիչ չեն: Ահաբեկիչները, որոնք թողնում են բնակավայրերը սիրիական բանակի ճնշումների ներքո, հաճախ ականներ են թողնում հենց բնակելի շենքերում: