Իրանի ու Իրաքի սահմանին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
16:55 • 11.05.19
Իրանի և Իրաքի սահմանին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ իրաքյան 57 հազար բնակչություն ունեցող Խալաբջա քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Placeholder










