Մերձմոսկովյան շրջանում Ղազախստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին դաժան ծեծի են ենթարկել
Մերձմոսկովյան շրջանում դաժան ծեծի է ենթարկվել Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գլեբ Մալցևը: Այս մասին հայտնում է tengrinews.kz-ն:
Նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստն իրեն ոչ այնքան ծանոթ մարդկանց հետ նշել է Հաղթանակի օրը, հետո վիճել նրանց հետ: Վերջիններս դաժան ծեծի են ենթարկել Գլեբին, որն էլ գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Մալցևը մարզական կարիերան ավարտել է 2014 թվականին` 27 տարեկան հասակում: Նա խաղացել է «Իրտիշում», «Օրդոբասում» և «Եսիլ Բոգատիրում»: Ազգային թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման:










