Մահացել է Ռուսաստանի ամենատարեց բնակիչը
123 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ամենատարեց բնակիչը` Ինգուշեթիայում ապրող երկարակյաց Ապազ Լորոսովիչ Իլիևը: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ին: Ինչպես հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը, Իլիևն ունի 8 երեխա, 35 թոռ և ավելի քան 20 ծոռ, ապրել է դարի և սերունդների փոփոխություն: Նա բարի մարդ էր, կենսախինդ:
Նշվում է, որ երկուշաբթի օրը Իլիևը տեղափոխվել էր Ինգուշեթիայի հիվանդանոց: Նա գտնվել է կոմայի մեջ: Հիվանդանոցում Ռուսաստանի ամենաերկարակյաց մարդը կնքել է մահկանացուն: Նա ծնվել է 1896 թվականի մարտի 1-ին: Ավելի վաղ շրջանի իշխանությունները հայտարարել էին, որ փաստաթղթեր են պատրաստում` Իլիևին մոլորակի ամենատարեց տղամարդ ճանաչելու համար:










