Մեքսիկայում պայթյուն է որոտացել հրավառիչների շուկայում

23:02 • 11.05.19

Շաբաթ հզոր պայթյուն է տեղի ունեցել մեքսիկական Տուլտեպեկ քաղաքի հրավառիչների շուկայում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Մեխիկո նահանգի արտակարգ իրավիճակների ծառայությունների անձնակազմն աշխատանքներ է իրականացնում դեպքի վայրում: Կատարվածը կապում են վառոդի պայթյունի հետ:

Նահանգի ղեկավար Ալֆրեդո դել Մասոն տեղեկացրել է, որ հրահանգներ է տվել Մեխիկոյի գլխավոր քարտուղարության ղեկավարին, որպեսզի տուժածներին օգնություն տրամադրվի:

Տուժածների կամ զոհերի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի ստացվել:

Մեքսիկայում հաճախակի են տեղի ունենում ողբերգական ավարտով հրավառիչների պայթյուններ, առանց որոնց որևէ տոնակատարություն այս երկրում չի անցնում: