Մոսկովյան մետրոյում տեղադրվել է «Գահերի խաղը» սերիալի երկաթյա գահը

22:20 • 11.05.19

Ամերիկյան «Գահերի խաղը» սերիալից հայտնի երկաթյա գահը տեղակայվել է Մոսկվայի մետրոպոլիտենի «Деловой центр» կայարանում:

Ինչպես հայտնում է moslenta.ru-ն՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքին, այս նախաձեռնությունն իրականացվել է հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանի 5-րդ սերիայի թողարկմանն ընդառաջ:

Մետրոյով երթևեկող ուղևորները լուսանկարել են երկաթյա գահը՝ սերիալի հայտնի կերպարների՝ Դեյներիս Տարգարիենի, Ջոն Սնոուի և Սերսեյ Լանիստերի տեսքով ներկայացած դերասանների հետ միասին: «Երաժշտությունը մետրոյում» նախագծի մասնակիցները կատարել են ֆիլմի սաունդթրեքը:

Երկաթյա գայի մոտ լուսանկարվել կարող են բոլոր ցանկացողները: