Պակիստանում գրոհայինները հրաձգություն են իրականացրել հինգաստղանի հյուրանոցում
Պակիստանում զինված գրոհայինները հարձակում են իրականացրել Գվադար քաղաքի Pearl Continental հինգաստղանի հյուրանոցում:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ներկա պահին հյուրանոցի տարածքը շղթայապատված է ոստիկաններով: Այդ շրջանից հրաձգության ձայներ են լսվում:
Նախնական տվյալների համաձայն՝ 3-4 գրոհային է ներխուժել հյուրանոց: Pakistan Today պարբերականն, իր հերթին, հայտնում է, որ ներկա պահին հյուրանոցի ներսում առնվազն 70 մարդ է գտնվում, այդ թվում՝ Չինաստանի մոտ 40 քաղաքացի:
Հնարավոր տուժածների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:










