Ավստրալիայում օդաչուն թռիչքի ժամանակ 40 րոպե գտնվել է անգիտակից վիճակում

02:33 • 11.05.19

Ավստրալիայում օդաչուն թռիչքի ժամանակ 40 րոպե գտնվել է անգիտակից վիճակում: Նա բաց է թողել օդային վերահսկողության ծառայության բազմաթիվ հաղորդագրությունները: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:

Նշվում է, որ օդաչուն փորձաշրջան էր անցնում: Աղբյուրի հաղորդմամբ` նա չէր քնել մեկ օրից ավել, իսկ նախաճաշին կերել էր միայն շոկոլադ: 5500 մետր բարձրության վրա նա ուժեղ գլխացավ է ունեցել, միացրել է ինքնակառավարման համակարգն ու կորցրել գիտակցությունը:

Ավիակառավարման ծառայության աշխատակիցները փորձել են կապնվել օդաչուի հետ, սակայն անարդյունք: 40 րոպե հետո, գալով գիտակցության, օդաչուն կարողացել է վայրէջք կատարել: Օդանավի մեջ նա եղել է մենակ: