Պորոշենկոյին հարցաքննել են Եվրամայդանի գործով
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի գլխավոր դատախազությունում հարցաքննությունից հետո հուսով է, որ իր պատասխանները կօգնեն Եվրամայդանի գործով հետաքննությունն ավարտին հասցնելուն, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Այսօր լրացուցիչ ցուցմունքներ եմ տվել դատախազներին 2014 թվականին Մայդանում Արժանապատվության հեղափոխության մասնակիցների դեմ հանցագործությունների գործով հետաքննության շրջանակում: Այս գործը չափազանց կարևոր է ուկրաինական հասարակության համար»,- գրել է Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում:
Ուկրաինայի գործող նախագահն ընդգծել է, որ այս հանցագործության բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Պորոշեկոն հարցաքննվել է Կիևի գլխավոր հրապարակում գնդակահարությունների գործի շրջանակում: Ավելի վաղ Պորոշենկոն չէր ներկայացել հարցաքննության, որը նշանակված էր մայիսի 7-ին:










