«Շերեմետևոյում» SSJ-100 ինքնաթիռի վթարից տուժած ուղևորներից երկուսի վիճակը բարելավել է

02:15 • 11.05.19

Մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի վթարից տուժած և հիվանդանոց տեղափոխված ուղևորներից երկուսի` Մուրմանսկի շրջանի բնակիչների առողջական վիճակը բարելավել է: Նման գնահատական են տվել նրանց հետևող բժիշկները: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին` մեջբերելով Մուրմանսկի շրջանի ղեկավար Անդրեյ Չիբիսին:

«Մուրմանսկի շրջանի բնակիչներից երկուսի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Նրանք տեղափոխվել էին Մոսկվայի հիվանդանոց և գտնվում էին ծանր վիճակում: Շնորհակալություն հայտնենք բժիշկներին»,- ասել է Չիբիսը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհվել է 78 ուղևորի և անձնակազմի անդամների տեղափոխող ինքնաթիռը, որը «Շերեմետևո» է վերադարձել օդ բարձրանալուց 28 րոպե անց: Փրկվել է 37 մարդ: