ԱՄՆ-ում բացվել է լրտեսական խոշորագույն թանգարան՝ ուշագրավ ցուցանմուշներով (տեսանյութ)
Վաշինգտոնի կենտրոնում ձեռք բերված ութհարկանի շենքը համալրվել է տարբեր վայրերից բերված ցուցանմուշներով:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, նորաբաց կառույցում բոլոր ցանկացողներին ուսուցանում են լրտեսելու արվեստին և կերպարանափոխմանը:
Թանգարանի յուրաքանչյուր այցելու ժամանակավորապես ինքն է վերածվում լրտեսի, իսկ ելքի մոտ նրան պատմում են իր երկու ամենազարգացած լրտեսական ունակությունների մասին:
Թանգարանում հավաքված է լրտեսական իրերի ամենամեծ հավաքածուն աշխարհում: Մասնավորապես, այնտեղ գտնվում է ԱՄՆ փայտյա գերբը, որը խորհրդային երեխաները նվիրել են ԱՄՆ դեսպանատանը 1945 թվականին: Յոթ տարի անց ամերիկացիները գերբի մեջ ձայնագրող սարք են գտել:










