Մոսկվայում հրաժեշտ կտան Սերգեյ Դորենկոյին
Մոսկվայում կիրակի հրաժեշտ կտան «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոյին: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Տրոեկուրովյան գերեզմանատանը:
Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրին, տեղի ժամանակով 11.00-ին տեղի կունենա Դորենկոյի հոգեհանգստի արարողությունը, հուղարկավորության օրը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին, Մոսկվայի կենտրոնում՝ իր մոտոցիկլետի ղեկին: Նա 59 տարեկան էր:










