Մոսկվայի օդանավակայարաններում 27 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

01:47 • 12.05.19

Ռուսաստանի մայրաքաղաքային օդանավակայարաններում 27 չվերթ է չեղարկվել և հետաձգվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայաչելով չվերթների ժամանակացուցակը:

Հաղորդվում է, որ «Վնուկովո» օդակայանում 4 չվերթ է հետաձգվել, ևս երկուսը չեղարկվել են: «Դոմոդեդովոյում» 4 թռիչք հետաձգվել է, 8-ը՝ չեղարկվել:

Իսկ «Շերեմետևոյում» 10 չվերթ հետաձգվել է: Չվացուցակում փոփոխություններ չեն գրանցվել միայն «Ժուկովսկի» օդանավակայանում: