Կիևի օդանավակայանը տարհանվել է ականապատման մասին տեղեկության պատճառով

00:43 • 12.05.19

Անհայտ անձինք հայտնել են Կիևի օդանավակայանի և մի շարք սուպերմարկետների «ականապատման» մասին, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Կիևի ոստիկանության մամլո ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ականապատման» մասին տեղեկատվությունը ստացվել է  Ուկրաինայի Անվտանգության ծառայության էլեկտրոնային փոստի հասցեին: Հաղորդագրությունը ստանալուց հետո շենքն ամբողջությամբ տարհանվել է:

Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են պայթունատեխնիկներ, կինոլոգներ և օպերատիվ քննչական խումբը: