Տեխասի ափերին երկու բեռնանավ և մեկ լցանավ են բախվել

02:30 • 12.05.19

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի իշխանությունները ենթադրում են, որ երկու բեռնատար նավի և լցանավի բախման հետևանքով մոտ 9000 բարել նավթամթերքի արտահոսք է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է CNN-ը, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ Հյուսթոնի արվարձաններից մեկին մոտ գտնվող նավահանգստային գոտու մոտակայքում: Բեռնատար նավերից մեկը խիստ վնասվել է, նավթամթերքի արտահոսքը մինչ այժմ չեն կարողացել կանգնեցնել:

Բախման պատճառը դեռևս չի պարզվել: Վերջին գնահատումներով՝ երկու բեռնատար նավով շուրջ 15 000 բարել նավթամթերք է տեղափոխվելիս եղել: