Ազատության հրապարկում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ կենդանիների հանդեպ բռնության. (տեսանյութ)

13:55 • 16.05.19

Ազատության հրապարկում այսօր ակցիա են իրականացնում «Քայլ արա՛, պաշտպանի՛ր դրսի կենդանիներին» նախաձեռնության անդամները:

Ակցիան կրում էր «Պահանջում ենք քրեական պատասխանատվություն դաժան  վերաբերմունքի համար» խորագիրը: Ակցիայի նախաձեռնողներից մեկը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները սակավաթիվ էին, իսկ կազմակերպիչները դժվարացան ասել՝ խնդիրը զբոսանք-ակցիայի վերաբերյալ իրազեկման հե՞տ է կապված, թե՞ ոչ:

Նրանց խոսքով՝ ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր են լինում, սակայն իրականացնողները պատասխանատվության չեն ենթարկվում՝ չկա  մեխանիզմ, որով հնարավոր կլինի բացառել նման դեպքերը:

Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ տեղյակ են, որ խնդրի մասով օրենսդրական  կարգավորում պիտի լինի. նախագիծ կա, և կառավարությունը հորդորել է այն լրամշակել:

Մանրամասները՝ տեսանյութում: