Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են. Տիգրան Ավինյան

11:27 • 16.05.19

Կառավարության այսօրվա նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ երեկ մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին:

«Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են: 2018 թվականին ներդրված նոր մեթոդաբանության առումով միջգերատեսչական հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հենասյուների վրա: Առաջինը՝ մարդկային կապտալի զարգացումն է, երկրորդը՝ զբաղվածության խթանումը և երրորդը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Այս երեք ուղղություններով կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու»,-ասաց նա և խնդրեց գերատեսչություններին մինչև հունիսի տասնհինգը սահմանել ժամանակցույցը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ միջոցառումները պատրաստ են: